Արտադրություն
Ցերեկային մեծ սպառում, արտադրամասերի տանիքներ կամ ազատ տարածք։ SOLARA-ի օբյեկտների թվում են Karakert Steel-ը և Ararat Group-ի հանքային ջրի գործարանը։
Տանիքային և վերգետնյա կայաններ մինչև 1 ՄՎտ հզորությամբ՝ արտադրությունների, ագրոյի, առևտրային և հասարակական շենքերի համար։ Նախագիծ, տեղադրում, միացում և սպասարկում՝ պայմանագրով։
Կայանը նախագծում ենք ըստ կոնկրետ օբյեկտի ցերեկային սպառման գրաֆիկի, տարածքի և միացման կետի։
Ցերեկային մեծ սպառում, արտադրամասերի տանիքներ կամ ազատ տարածք։ SOLARA-ի օբյեկտների թվում են Karakert Steel-ը և Ararat Group-ի հանքային ջրի գործարանը։
Վերգետնյա կայաններ տնտեսության կողքին։ Պորտֆոլիոյում են «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ի և «Սիլվեր Ֆիշ» ՍՊԸ-ի կայանները։
Մեծ տանիքներ և ցերեկային բեռ՝ լուսավորության և օդորակման համար։ SOLARA-ի հաճախորդների և գործընկերների թվում են Dalma Garden Mall-ը, Megamall-ը, Kidz Mall-ը։
Առողջապահություն, կրթություն և մեդիա՝ Զեյթուն-Քանաքեռ ծննդատուն, TUMO, Armenia TV։
Արդյունաբերական օբյեկտ SOLARA-ի պորտֆոլիոյից։
Նշեք էլեկտրաէներգիայի միջին ամսական հաշիվը՝ հզորության նախնական գնահատման համար։
Սակագին, տարածք, աշխատանքային գրաֆիկ
Գնահատում՝ 48 դրամ/կՎտ·ժ սակագնով և տարեկան 1450 կՎտ·ժ/կՎտ արտադրանքով։ Բիզնեսի համար ճշգրիտ հաշվարկն անում ենք տարեկան սպառման պրոֆիլով։
Տանիքներ, հողատարածքներ և տնտեսություններ ամբողջ Հայաստանում։
Ուսումնասիրում ենք տարեկան հաշիվները, աշխատանքային գրաֆիկը, տանիքը կամ հողատարածքը և միացման կետը։
Հզորություն, սարքավորում, կոնստրուկցիա և ընդհանուր արժեք՝ մեկ առաջարկում։
Պայմանագրում ամրագրում ենք աշխատանքները, ժամկետները, անջատումները և պատասխանատվությունը։
Արտադրանքի առցանց վերահսկում, սպասարկում և վահանակների լվացում՝ պայմանագրով։
Այո, SOLARA-ն կառուցում է և՛ տանիքային, և՛ վերգետնյա կայաններ։ Ընտրությունը կախված է տարածքից, տանիքի ամրությունից, ստվերներից և միացման կետի հեռավորությունից։
Տանիքի ամրությունն ու վիճակը ստուգում ենք նախագծից առաջ։ Եթե տանիքը չի համապատասխանում, դիտարկում ենք վերգետնյա կոնստրուկցիա։
Աշխատանքների հերթականությունն ու անջատումների ժամանակը նախապես համաձայնեցնում ենք ձեր գրաֆիկի հետ և ամրագրում պայմանագրում։
Միացման և էներգիայի հաշվառման սխեման որոշում ենք նախագծում։ Թե ինչ համաձայնեցումներ են պետք ձեր օբյեկտի համար, ինժեները կճշտի տեղազննումից հետո։
Արտադրանքը կարելի է դիտել առցանց։ Տվյալների հասանելիությունը, սպասարկումը և վահանակների լվացումը քննարկում ենք կայանի գործարկման ժամանակ։
Փոխհատուցման ժամկետը կախված է կայանի արժեքից, սպառման պրոֆիլից և սակագնից։ Հաշվում ենք այն ձեր տվյալներով տեղազննումից հետո, ոչ թե միջին թվերով։
Ուղարկեք տարվա էլեկտրաէներգիայի հաշիվները և պատմեք տարածքի մասին։ Ինժեները կառաջարկի լուծում և կպատրաստի նախահաշիվ։